Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր Հայաստանին Ադրբեջանից շատ է գնահատում23 սեպտեմբերի 2010 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի կողմից Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին պայմանագրի ստորագրումը տրամաբանական էր»,-հայտարարել է Քաղաքական ու ռազմական հետազոտությունների ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանյուկը: Ըստ նրա, Ռուսաստանի ու Հայաստանի միջև գործում է ՀԱՊԿ պայմանագիրը: «Ներկայումս ՌԴ-ն ունի հակաօդային պաշտպանության երկու համակարգ: Մեկը գտնվում է Ռուսաստանում, մյուսը՝ Հայաստանում: Այդպիսով, մենք վերահսկում ենք տարածաշրջանը»,-ասել է նա: Մեկնաբանելով Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի վաճառքի մասին տեղեկատվությունը՝ Ցիգանյուկը հայտարարել է, որ այդ փաստը չի հաստատվել. «Սակայն, եթե դա այդպես է, նշանակում է, դա ստատուս-կվոն վերականգնելու փորձ է»: Մեկնաբանելով այն փաստը, որ Մեդվեդևը սկզբից այցելեց Հայաստան, հետո միայն Ադրբեջան, վկայում է այն մասին, որ ՌԴ-ն որպես ռազմավարական գործընկեր Հայաստանին Ադրբեջանից շատ է գնահատում: «Ադրբեջանի հետ մենք ունենք խնդիրներ՝ Կասպից ծովի անորոշ կարգավիճակը, Ադրբեջանի գործողությունները Վրաստանի հետ համատեղ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ինչ վերաբերում է Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման մասին պայմանագրի երկարացմանը, ապա, հավանաբար, դա չի արվի: Մենք արդեն նմանատիպ համակարգ ունենք, ուստի գտնում եմ, որ Գաբալայի ՌԼԿ-ն չի օգտագործվի»,-ասել է Ցիգանյուկը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել |