ԱՊՀ ներկայացուցիչները Քիշնևում կքննարկեն տեղեկատվայնացման հարցերը23 սեպտեմբերի 2010 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 28-29-ը Քիշնևում (Մոլդովայի հանրապետություն) կայանալիք կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով Անկախ պետությունների համագործակցության Համակարգող խորհրդի 16-րդ նիստին: Նախարար Մ.Վարդանյանը համակարգող խորհրդի փոխնախագահն է և նիստի ընթացքում հանդես կգա զեկույցով: Համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են տեղեկատվայնացման բնագավառին առնչվող մի շարք կարևոր հարցեր: Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Մոլդովայի հանրապետության առաջատար դիրքը ԱՊՀ տարածքում` նախատեսվում է նաև նախարար Մ.Վարդանյանի հանդիպումը Մոլդովայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ոլորտի զարգացման Մոլդովայի փորձի լավագույն օրինակները, հաղրոդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |