ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ՁԳՏՈՒՄ Է ՆԵՐԿԱՅՑՆԵԼ ԼՂՀ-Ը ՈՐՊԵՍ ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻՆ ՆՊԱՍՏՈՂ ԵՐԿԻՐ 2 օգոստոսի 2001 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, այս օրերին Սոչիում տեղի ունեցող ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հանդես եկավ առաջարկությամբ` օրակարգում մտցնել թմրադեղերի անօրինական շրջանառությունը: Մեկնելուց առաջ, Բաքվի «Բինա» օդանավակայանում, ադրբեջանական առաջնորդը հայտարարեց, որ մտադիր է շոշափել այդ նպատակների համար, այժմ հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքի օգտագործման հարցը: Դա առաջին լուրջ փորձն է օգտագործել միջազգային ամբիոնը, Լեռնային Ղարաբաղը, որպես թմրաբիզնեսի զարգացմանը նպաստող երկիր ներկայացնելու համար:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |