Սերժ Թանկյան. Օբաման սխալ է գործում` հրաժարվելով հայերի և հույների կոտորածը Ցեղասպանություն անվանել

Սերժ Թանկյան. Օբաման սխալ է գործում` հրաժարվելով հայերի և հույների կոտորածը Ցեղասպանություն անվանել

PanARMENIAN.Net - «Բարաք Օբամայի նախագահության օրոք տեղի են ունեցել էական փոփոխություններ: Նա հսկայական աշխատանք է կատարել պաշտոնավարման օրից ի վեր»,- ասել է System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը Huffington Post-ին տված հարցազրույցում: Սակայն, Թանկյանի խոսքերով, Օբամայի սխալն Աֆղանստանում ռազմական ներխուժման ծավալները մեծացնելն է և Ցեղասպանություն բառը չօգտագործելը` խոսելով հայերի, հույների և ասորիների կոտորածի մասին:

Խոսելով իր նոր Imperfect Harmonies ալբոմի մասին` նա նշել է, որ ալբոմում մի քանի երգեր բացահայտ քաղաքական բնույթ ունեն: «Երգերի մեծամասնությունը փիլիսոփայական հետազոտություններ են կյանքից դուրս քաղքակրթության մասին»,- նշել է Թանկյանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---