Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի օլիմպիադայում հաղթել է Մակեդոնիայի թիմին

Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի օլիմպիադայում հաղթել է Մակեդոնիայի թիմին

PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում շարունակվում է Շախմատի օլիմպիադան: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի մրցակիցը Մակեդոնիայի հավաքականն էր, որին հայ շախմատիստները ջախջախեցին 4:0 հաշվով:

Հայ շախմատիստուհիները 2-րդ տուրում կրած պարտությունից հետո, որտեղ նրանք զիջեցին Չեխիայի հավաքականին, 4:0 հաշվով հաղթեցին մակեդոնացիներին:

Էլինա Դանիելյանը առաջին խաղատախտակի վրա հաղթեց Գաբրիելա Կոսկոսկուին՝ խաղալով սպիտակ ֆիգուրներով: 42 քայլից հետո Լիլիթ Մկրտրչյանը հաղթեց Կատերինա Ենոսկուին: Հաջող հանդես եկավ նաև Անահիտ Խառատյանը, որն առաջին անգամ մասնակցելով Օլիմպիադային, միավոր բերեց իր թիմին՝ հաղթելով Բոյանա Բոյատովիչին, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթեց Մոնիկա Ստոյկովսկուն:

Սա Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---