«Վեսթսայդյան պատմության» էկրան դուրս գալու 50-ամյակի առթիվ այն կցուցադրվի Երևանում և Գյումրիում24 սեպտեմբերի 2010 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 25-26-ին ներկայացնում է «Վեսթսայդյան պատմություն» ամերիկյան մյուզիքլը Հայաստանում: Ֆիլմը կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 25-ին ժամը 19:00-in և Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ին: Ֆիլմը կընթանա անգլերեն լեզվով` հայերեն ենթագրերով: Ֆիլմի դեբյուտից անցել է ուղիղ 50 տարի: 1961թ. ֆիլմն արժանացավ կինոակադեմիայի 10 պատվավոր մրցանակների (Օսկարների), այդ թվում և «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Վեսթսայդյան պատմությունը» Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության ժամանակակից տարբերակն է, որը սիրո այդ հավերժական պատմությունը փոխադրում է Նյու Յորք քաղաքի ժամանակակից բազմամարդ բնակելի թաղամասեր: «Վեսթսայդյան պատմության» գեղեցիկ գործիքավորումն ու ապշեցնող պարերը վառ ու ցայտուն մարմնավորում են ախոյան հրոսակախմբերի կրքերն ու երկու սիրահարներին, որ հայտնվել են էթնիկ թշնամանքի փոխհրաձգության դաշտում: «Վեսթսայդյան պատմության» ցուցադրման հովանավորը Ամերիկյան դեսպանությունն է «Արտ-ֆիլմի» հետ համատեղ: «Արտ-ֆիլմը» մասնավոր ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է հայկական կինեմատոգրաֆիայի վերածննդին և դասական ֆիլմերի մատուցմանը հանդիսատեսների լայն շրջանակներին: 2002թ.-ից «Արտ-ֆիլմը» օտարերկրյա և տեղական գործընկերների հետ միասին կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |