Արևմուտքը զբաղված է այլ խնդիրներով և Հարավային Կովկասի ժամանակը չունի24 սեպտեմբերի 2010 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքի դիրքերը Հարավային Կովկասում թույլ են, որովհետև արդյունք չկա, հայտարարել է Foreign Policy ամսագրի հեղինակ Սթիվ Լևինը: Ըստ նրա, դրա պատճառները շատ են: «Արևմուտքը զբաղված է այլ խնդիրներով՝ Իրաք, Աֆղանստան, հիմա նաև իսրայելցիների ու պաղեստինցիների խաղաղ բանակցություններ, Արևմուտքը զբաղված է նաև Իրանի միջուկային խնդրով: Հարավային Կովկասն ուղղակի առաջնահերթ հարց չէ Արևմուտքի արտաքին քաղաքականության համատեքստում: Բացի այդ, 2008 թվականին Ռուսաստանը պարզ հասկացրեց, որ իր շահերը պաշտպանելու համար պատրաստ է գնալ նաև ռազմական գործողությունների: Արևմուտքը նման քայլի պատրաստ չէ: Անշուշտ, նա կարղ է ճնշում գործադրել, սակայն, այսօր պատրաստ չէ գործել իրական ճգնաժամի պայմաններում»,-ասել է Լևինը, հաղորդում է 1news.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |