Իրավաբանական անձիք կարող են միանալ Beeline կանխավճարային մարզային սակագնային փաթեթներին![]() 24 սեպտեմբերի 2010 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ իրավաբանական անձիք այժմ հնարավորություն ունեն միանալու Beeline կանխավճարային մարզային սակագնային փաթեթներին: Տվյալ շրջանի սակագնային փաթեթի SIM քարտը կարող եք ձեռք բերել համապատասխան մարզի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից: Քարտի արժեքը 400 դրամ է, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Գնելով մեկ SIM քարտ, բաժանորդն երկրորդը ստանում է անվճար զրո դրամ հաշվեկշռով: «ֆիզիկական անձանց առաջարկված Beeline կանխավճարային մարզային սակագնային փաթեթները մեծ հեղինակություն են վայելում: Նոր առաջարկի շնորհիվ իրավաբանական անձիք նույնպես կարող են օգտվել Հայաստանի ամենախոշոր միասնական օպերատորի շահավետ առաջարկից»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Սակագնային փաթեթները թույլ են տալիս բաժանորդներին իրենց մարզից Beeline բջջային ցանց կատարել ելքային զանգեր ընդամենը 9 դրամով, անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է: Մարզային սակագնային պլանի բաժանորդների համար դեպի Հայաստանի և ԼՂՀ-ի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի (GPRS-Internet) սակագինը փոխանցված/ստացված տվյալների յուրաքանչյուր 1 ՄԲ դիմաց 29 դրամ է: Այլ սակագնային փաթեթներից դեպի մարզային սակագնային փաթեթ անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային փաթեթների միջև անցումները փակ են, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |