Հայաստանում ԱՄՆ դեսպանը կհանդիպի ԱՄՆ հայ համայնքի հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը կհանդիպի ԱՄՆ հայ համայնքի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-14-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գտնվելու է ԱՄՆ-ում, որպեսզի հանդիպի հայ համայնքի հետ: Այսպես կոչված Diaspora Tour-ի շրջանակներում Յովանովիչը կայցելի Ֆիլադելֆիա, Դեթրոյթ, Սան Ֆրանցիսկո և Լոս Անջելես: Ամերիկյան դիվանագետն ու ԱՄՆ հայ համայնքը կքննարկեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը, Վաշինգտոնի օգնությունն ու իրադրությունը Հայաստանում: Բոլոր քաղաքներում ԱՄՆ դեսպանը կհանդիպի երիտասարդության, հայկական հասարակական կազմակերպությունների և հոգևորականության ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---