Օլիմպիադայում ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ռուսաստանի երրորդ թիմին

Օլիմպիադայում ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ռուսաստանի երրորդ թիմին

PanARMENIAN.Net - Համաշխարհային շախմատի օլիմպիադայի 4-րդ տուրը ևս հաջող էր հայ շախմատիստների համար: Օլիմպիադայում ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ռուսաստանի երրորդ թիմին: Հաղթական միավորը Հայաստանին բերեց Լևոն Արոնյանը, որը հաղթեց 2,5:1,5 հաշվով:

Արոնյանը սպիտակներով հաղթեց Դմիտրի Յակովենկոյին, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը ոչ ոքի խաղացին համապատասխանաբար Ալեքսանդր Մոտելևի, Սերգեյ Ռուբլևսկու և Նիկոլայ Կոբանովի հետ:

Սա Հայաստանի հավաքականի չորրորդ հաղթանակն է Օլիմպիադայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---