«Super Six» երրորդ շրջանի բոլոր մենամարտերը կկայանան նոյեմբերի 27-ին, այդ օրը կհանդիպեն նաև Աբրահամն ու Ֆրոչը25 սեպտեմբերի 2010 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Showtime ամերիկյան հեռուստաալիքի կողմից կազմակերպված «Super Six World Boxing Classic» առաջնության խմբային փուլի երրորդ շրջանի բոլոր մենամարտերը կկայանան նոյեմբերի 27-ին, հաղորդում է Showtime փոխնախագահ Քենա Հերշմանան boxingscene.com-ին: Այդ օրը Հելսինկիում կհանդիպեն Արթուր Աբրահամը (Գերմանիա) և Կառլ Ֆրոչը (Անգլիա): Մեկ այլ մենամարտում ռինգ դուրս կգան ԱՄՆ օլիմպիական թիմակիցներ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդն ու Անդրե Դիրրելը, ովքեր բացի Ուորդին պատկանող տիտղոսից կխաղարկեն նաև WBC վարկածով չեմպիոնի գոտին, հաղորդում է box-club.ru-ն: Ուորդն արդեն ապահովել է իր ելքը հաջորդ շրջան, այնուամենայնիվ, առաջիկա մենամարտը կարևոր է իր համար նրանով, որ ինքը պետք է պաշտպանի չեմպիոնի տիտղոսն ու պրոֆեսիոնալ ռեկորդը, որում դեռևս ոչ մի պարտություն չկա: Դիրրելն իր հերթին, որպեսզի պահպանի հաջորդ շրջան դուրս գալու շանսերը, պետք է պարզապես հաղթի: Բայց անգամ այդ դեպքում նրա հետագա մասնակցությունն առաջնությանը կախված կլինի առաջնության մեջ մրցակիցների մենամարտերի արդյունքներից: Առաջնության հինգերորդ մասնակից, ամերիկացի Ալլան Գրինի ճակատագիրը կորոշվի ավելի ուշ: Հիշեցնենք, որ խմբային փուլի երրորդ շրջանում Գրինը պետք է հանդիպեր դանիացի Միկկել Կեսլերի հետ, սակայն վերջինս երկրպագուների և առաջնության կազմակերպիչների համար անսպասելիորեն հրաժարվեց առաջնությանն իր հետագա մասնակցությունից տեսողության հետ առաջացած լուրջ խնդիրների պատճառով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |