Արա Խաչատրյանը չկարողացավ շարունակել պայքարը ծանրամարտի ԱԱ-ում ձեռքի վնասվածքի պատճառով![]() 25 սեպտեմբերի 2010 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Անթալիայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը՝ սեպտեմբերի 24-ն անհաջող էր հայ մարզիկների համար Մինչև 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնոմ էին 2 ծանրորդներ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր Արա Խաչատրյանը: Մարտիրոսյանը «պոկում» վարժությունը սկսեց 170 կգ-ից, սակայն չկարողացավ օգտագործել բոլոր մոտեցումները և ավարտեց ելույթը ԱԱ-ում: Ամեն ինչ հաջող էր դասավորվում Խաչատրյանի համար, սակայն այդ վարժությունում նա բոլորից լավ հանդես եկավ և 175կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ առաջ անցնելով Ադրիան Զելինսկուց (Լեհաստան) և օլիմպիական և աշխարհի չեմպիոն Յոնգ Լուից (Չինաստան): «Հրում» վարժությունում ծանրորդը պատվիրեց 201 կգ, սակայն անհաջող բարձրացրեց ծանրաձողը և ստացավ աջ ձեռքի վնասվածք՝ դուրս մնալով հետագա պայքարից: 85 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Զելինսկին՝ երկամարտի արդյունքում հավաքելով 383 կգ: ՀՀ հավաքականը նվաճել է 6 մեդալ, մինչև 77կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Տիգրան Մարտիրոսյանը, իսկ Մելինե Դալուզյանը նվաճեց երրորդ տեղը: Սեպտեմբերի 25-ին կմեկնարկեն աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը և Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |