Սեյրան Օհանյանն ու Վյաչեսլավ Կովալենկոն քննարկել են հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Կողմերն անդրադարձան նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության վավերացման մանրամասներին: Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված հուշանվեր, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---