Խարկովում ՀՀ անկախության օրվա տոնակատարությունը կդառնա ավանդական

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության օրը տոնելու առթիվ սեպտեմբերի 27-ին Խարկով կժամանի Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Այցի շրջանակներում դեսպանը կհանդիպի Խարկովի մարզի ղեկավար Միխայիլ Դոբկինի հետ, ինչպես նաև կմասնակցի ՀՀ անկախության 19-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսություններին կմասնակցեն պատվավոր հյուրեր, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանը և Սամվել Սարգսյանը:

«Խարկովում Հայաստանի անկախության օրվա տոնակատարությունը կդառնա ավանդական: Այն կնպաստի երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը, երկու մշակույթների փոխհագեցմանը, ինչպես նաև Ուկրաինայի հայազգի քաղաքացիների միախմբմանը»,- ասել է Խարկովի և Սումսկի մարզերում ՀՀ պատվո հյուպատոս Արմեն Ասլանյանը:

Միջոցառումների կազմակերպիչը Խարկովի և Սումսկի մարզերում ՀՀ պատվո հյուպատոսարանն է, հաղորդում է Խարկովի և Սումսկի մարզերում ՀՀ պատվո հյուպատոսարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---