Հայաստանը և Բելառուսը ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում համագործակցության մեծ պոտենցիալ ունեն27 սեպտեմբերի 2010 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայացել է հայ-բելառուսական միջակառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացումը: Նիստում նախատեսվում է քննարկել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության և կրթության, ՏՏ, մշակույթի հետ կապված հարցեր: «Հայ-բելառուսական միջկառավարական հաձնաժողովի գործունեության ընթացքում կողմերը հասել են շոշափելի արդյունքների, ինչպես իրավապայմանագրային բարենպաստ դաշտի ստեղծման, այնպես էլ փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ»,- սեպտեմբերի 27-ին նիստի բացման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Հատուկ կուզենայի ընդգծել ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում համագործակցության ընդլայնման համար առկա ներուժը, որմ անհրաժեշտ է օգտագործել և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Բացի այդ, ես հատուկ կուզենայի ընդգծել նաև Բելառուսում հայկական կոնյակի արտադրության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքը և հեռանկարները: Փոխշահավետ համագործակցության ընդլայնման առումով մեծ գոհունակությամբ կցանկանայի նշել նաև այս նիստի շրջանակներում «ԱրԲե» հայ-բելառուսական առևտրի տան բացումը, որը կհանդիսանա հայկական շուկա բելառուսական արտադրանքի մուտքի հիմնական միջոց: Իր հերթին, Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովն ավելացրել է, որ ընթացիկ տարվա վերջին 7 ամսում երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 29 մլն դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |