Այսուհետ Հայաստանի խոշոր ձեռնարկությունները կարող են լուծարվել միայն հակամենաշնորհային մարմնի թույլտվությամբ27 սեպտեմբերի 2010 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) շարունակում է օրենսդրական փոփոխությունների քննարկումները շահագրգիռ կողմերի հետ: Գործարարների հետ հանդիպմանը հաջորդել է նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և իրավաբանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումը: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց օրենքում կատարված փոփոխությունների հիմնական ուղղությունները` նշելով, որ դրանք կատարվել են հաշվի առնելով միջազգային և հանձնաժողովի աշխատանքային փորձը: «Նախ և առաջ նախատեսված է պատժամիջոցների խստացում` հատկապես անբարեխիղճ մրցակցության դրսևորումների համար: Բայց միաժամանակ նախատեսվում է նաև տարբերակված մոտեցում, քանի որ պատժամիջոցների վերին շեմը բարձրացնելուն զուգահեռ, ստորին շեմը իջեցվել է: Տուգանքի չափի ընտրության հարցում հաշվի են առնվելու ոչ միայն տնտեսվարող սուբյեկտի ազդեցության չափը շուկայի վրա, այլև խախտման կրկնության և այլ հանգամանքներ»,- ասաց Արտակ Շաբոյանը: Հանձնաժողովի նախագահի խոսքով նախատեսվում է նաև Հանձնաժողովի ստուգումների իրավասության ընդլայնում և վերահսկողական կարողությունների ուժեղացում, այնպիսի մեխանիզմների ընդունում, որոնք հնարավորություն կտան հզորացնել վարույթների, ուսումնասիրությունների շրջանակում ապացուցողական բազան և ուղղված կլինեն լրացուցիչ փաստերի, ապացույցների ձեռք բերմանը: Փոփոխությունները միտված են նաև վերացնել օրենսդրության մեջ առկա անհստակությունները, տարընթերցումները, տարաբնույթ մեկնաբանությունները, քանի որ ինչպես նշեց Արտակ Շաբոյանը, ներկա օրենսդրության բացերից օգտվելով «գերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտը կարող է խախտում կատարել, վնաս հասցնել տնտեսությանը և սպառողին, լուծարել ընկերությունը և մնալ անպատիժ»: Նոր օրինագիծը նախատեսում է, որ խոշոր ընկերությունների լուծարման գործընթացը պետք է տեղի ունենա Հանձնաժողովի թույլտվությամբ, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |