Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի ու Արևմուտքի միջև

Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի ու Արևմուտքի միջև

PanARMENIAN.Net - Իրանը մեկուսացման մեջ է, ուստի շահագրգռված է համագործակցել Հայաստանի հետ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՌՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա, ըստ փորձագետի, Հայաստանի համար ծրագիրն այնքանով է վտանգավոր, որ Հայաստանը սահմանակից է Իրանին:

«Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի ու Արևմուտքի միջև՝ կանխելու համար իրավիճակի անցանկալի զարգացումը»,-ասել է Կիրակոսյանը:

 Ուշագրավ
---