Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում հայ շախմատիստները կհանդիպեն Վրաստանի հավաքականի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն ընթանում է Խանտի Մանսիյսկում, հանգստի օր էր: Սեպտեմբերի 27-ին կայանալու են 6-րդ տուրի խաղերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղալու է Վրաստանի հավաքականի դեմ, երկու թիմերն էլ պարտություն չեն կրել: Վրաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին, իսկ Հայաստանի հավաքականը` երրորդ տեղը: 6-րդ տուրում թիմերը խաղալու են հետևյալ կազմերով` Լևոն Արոնյան-Բաադուր Ջոբավա, Վլադիմիր Հակոբյան-Մերաբ Գագունաշվիլի, Գաբրիել Սարգսյան-Լևան Պանցուլայա և Արման Փաշիկյան-Թամազ Գելաշվիլի: Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը, խաղալու է Ռուսաստանի երկրորդ թիմի հետ: Թիմերը խաղալու են հետևյալ կազմերով`Էլինա Դանիելյան-Նատալյա Պոգոնինա, Լիլիթ Մկրտչյան-Օլգա Գիրյա, Լիլիթ Գալոյան-Անաստասիա Սավինա և Նելլի Աղինյան-Անաստասիա Բոնդարուկ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |