Տեղի է ունեցել 1 մլրդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ27 սեպտեմբերի 2010 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել 23 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT23073115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 859 մլն 780 հազար դրամ, որից մրցակցային` 1մլրդ 759մլն 780 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 951 895 683 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.2998 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 10 դիլեր և գանձապետական պահառուն:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |