Ադրբեջանը պետք է պահանջի իր սպանված դիվերսանտի դին ոչ թե Հայաստանից, այլ Արցախից27 սեպտեմբերի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է սպանված ենթասպա Մուբարիզ Իբրահիմովի դին փոխանցելու հարցը հումանիտար ոլորտից տեղափոխել քաղաքական ոլորտ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Սպանված ադրբեջանցի դիվերսանտի մաիմինը մինչ օրս չեզոք գոտում է գտնվում՝ ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվայի ու Ամենայն Ռուսիո պատրիարքի նախաձեռնությամբ միջնորդության խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներքաշել Հայաստանին հակամարտության մեջ և գործն այնպես ներկայացնել, թե իբր Իբրահիմովը սպանվել է ՀՀ բանակի զինծառայողների կողմից: Այլ կերպ, քան սադրանք, սա դժվար է անվանել: Մինչդեռ, Ադրբեջանը նման խնդրանքով պետք է դիմի ոչ թե Հայաստանին, այլ ԼՂՀ-ին»,-ասել է Բաբայանը՝ հավելելով, որ Բաքվում գերիշխում է իրականության ոչ համարժեք ընկալումը: Հունիսի 18-ին Չայլու գյուղի շրջանում ադրբեջանական խումբը փորձել է ներխուժել ԼՂՀ տարածք: Կարճատև ձեռնամարտի արդյունքում զոհվել է Ադրբեջանի ազգային բանակի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |