2012 թվականին Հայաստանում ծրագրվում է անցկացնել Հարավային Կովկասում ICOM առաջին գիտաժողովը27 սեպտեմբերի 2010 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Պատմության թանգարանն իսկական բացահայտում դարձավ ինձ համար, քանի որ այնտեղ ներկայացված են շատ հետաքրքիր ցուցանմուշներ, որոնք վերաբերում են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական մշակույթին»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Իտալիայում Հռոմ 3 համալսարանի փորձարարական կրթության պրոֆեսոր, Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Կրթության և մշակութային ծրագրի գծով միջազգային կոմիտեի (CECA) նախագահ Էմմա Նարդին: Նրա խոսքով, հենց այդ համատեքստում շատ կարևոր է Հայաստանում անցկացնել Հարավային Կովկասի տարածքում առաջին ICOM ամենամյա գիտաժողովը, որին ներկա են գտնվելու տարբեր երկրների մոտ 200 ներկայացուցիչներ: «Եվ նրանք բոլորը կկարողանան իրենց համար բացահայտել Հայաստանն իր թանգարաններով»,- նշել է Էմմա Նարդին: Նա ավելացրել է նաև, որ Հայաստանում գիտաժողովը ծրագրվում է անցկացնել Հայաստանում տպագրության 500-ամյակի շրջանակներում: «Այստեղ մենք կքննարկենք թեմաներ, որոնք վերաբերում են ինչպես թանգարաններին, այնպես էլ հրատարակչական գործին, այդ թվում` բուկլետների և ուղեցույցների տպագրության ու մի շարք այլ հարցեր»,- նշել է Էմմա Նարդին: Գիտաժողովը տեղի կունենա 2012 թվականին: Սակայն Էմմա Նարդիի ներկայիս այցը Հայաստան պայմանավորված է այդ երկրում հայկական թանգարանների 16 աշխատակիցների համար Hands-on և minds-on ծրագրերի ներդրման թրենինգների անցկացմամբ, որպեսզի հայկական թանգարաններն ավելի գրավիչ դառնան այցելուների համար: Այդ ծրագրերն այցելուներին թույլ կտան կամ ինքնուրույն շոշափել թանգարանային նմուշները կամ դրանց կրկնօրինակները, կամ էլ խաղերի կամ այլ մեթոդների օգնությամբ դառնալ թանգարանների այցելության կրթական գործընթացի մասնակիցը: Թրենինգները կվարի նաև Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի պրոֆեսոր Մարի-Կլարտե Օ’Նեյլը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |