«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը 4 տարում Հայաստանի ոռոգման համակարգում ներդրել է 90 մլն դոլար

«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը 4 տարում Հայաստանի ոռոգման համակարգում ներդրել է 90 մլն դոլար

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, սեպտեմբերի 27-ին Երևանում ամփոփել է Հայաստանում քառամյա գործունեության արդյունքները: «Այսօր մենք կարող ենք ասել, որ հասել ենք լուրջ արդյունքների: Ընդհանուր ներդրումներն արդեն հասել են 90 մլն-ի»,- ասել է հիմնադրամի տնօրեն Արա Հովսեփյանը:

Իր հերթին, «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռասինն ասել է, որ լուրջ առաջընթաց կա Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրերի իրագործման մեջ: «Մենք ցանկանում ենք կրճատել գյուղական վայրերի աղքատությունը կայուն և շարունակական գյուղատնտեսական աճի միջոցով»,- նշել է Ռասինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---