ՎԶԵԲ –ը մեծացնում է իր մասնակցությունը Հայաստանի ֆինանսական հատվածում

ՎԶԵԲ –ը մեծացնում է իր մասնակցությունը Հայաստանի ֆինանսական հատվածում

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի տնտեսության վերականգնման պայմաններում մտադիր է մեծացնել իր ֆինանսական աջակցությունը, սեպտեմբերի 27-ին Երևանում հաղորդել է Երևանում ՎԶԵԲ ներկայացուցիչ Յանա Սիվկովան: Նրա խոսքերով, բանկը Հայաստանում իրագործում է 20 ծրագիր:

Յանա Սիվկովայի իխոսքերով, ՎԶԵԲ ուշադրության կենտրոնում ընթացիկ տարում գտնվում է փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը, և կառույցը համագործակցում է «ՊրոԿրեդիտ Բանկի» հետ, որի բաժնետերն է:

«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդի խոսքերով, ՎԶԵԲ-ն ընթացիկ տարվա հունիսին 1 մլն դոլարով ավելացրել է իր բաժինը բանկի կապիտալում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---