Հայաստանի վարչապետը հույս ունի, որ Սերժ Սմեսովն այսուհետ ևս կշարունակի հայ ժողովրդի լավ բարեկամ մնալ28 սեպտեմբերի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման հարցում: Մասնավորապես, նա ընդգծել է, որ դիվանագետն իր գործունեության ընթացքում մեծ նպաստ է ունեցել երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում` հասցնելով դրանք քաղաքական և մշակութային երկխոսության բարձր մակարդակին: Սերժ Սմեսովն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից հետո Ֆրանսիան երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված լուրջ առաջընթացի մասին: Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ծավալված արդյունավետ համագործակցության համատեքստում զրուցակիցները ողջունելի են համարել հայաստանյան շուկայում ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում` «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» բջջային օպերատորի, գործունեությունը և քննարկել հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի աշխուժացման հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ համագործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության և օծանելիքի արտադրության ոլորտներում: Դեսպանն անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությանը և կարևորել Հայաստանի ու Ֆրանսիայի քույր քաղաքների և շրջանների միջև բարեկամական կապերի ընդլայնումը: ՀՀ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ և համոզմունք հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |