Վահան Հովհաննիսյան. Եթե զորամասում կարգապահություն չկա, այն չի կարող մարտունակ լինել

Վահան Հովհաննիսյան. Եթե զորամասում կարգապահություն չկա, այն չի կարող մարտունակ լինել

PanARMENIAN.Net - «Աշխարհի բոլոր բանակներում են տեղի ունենում ծեծի, սպանության և ինքնասպանության դեպքեր: Սակայն հայկական բանակում հաճախակի դարձած ողբերգական դեպքերը նշանակում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը չպետք է սահմանափակվի առանձին գործերի քննությամբ, այլ պետք է դիտարկի դրանք համալիր տեսքով»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով վերջին միջադեպերը բանակում: Ըստ նրա, նույնիսկ եթե մեղավորները կրեն իրենց պատիժը, դրանով խնդիրը չի լուծվի: Նա նշել է նաև, որ, հավանաբար, հայ սպաները չունեն բավարար բարոյական ու կրթական մակարդակ իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար: « Եթե զորամասում կարգապահություն չկա, այն չի կարող մարտունակ լինել»,-ասել է Վահան Հովհաննիսյանը: Նա անընդունելի է համարել բանակի ներքաշումը քաղաքական գործընթացների մեջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---