Արմեն Հովհաննիսյան. Հայաստանի իշխանությունները ձևական զիջումների գնացին՝ չփոխելով «Լեզվի մասին» օրենքը

PanARMENIAN.Net - «Մենք առաջարկում ենք հասարակական լսումներ անցկացնել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ, բոլոր շահառուների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ, սակայն Հայաստանի իշխանությունները ձևական զիջումների գնացին՝ չփոխելով «Լեզվի մասին» օրենքը: Սակայն, մենք բազմիցս ենք հայտարարել, որ դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը, որ օրենքով էլ դա արվի՝ «Հանրակրթության մասին օրենքով», նախագահի որոշմամբ թե վարչապետի խոստման հիման վրա»,-հայտարարել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը Հայաստանում» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը սեպտեմբերի 28-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, Հայաստանում նախատեսվում է բացել 11 օտարալեզու և օտարերկրյա դպրոց, ինչն վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր 10-րդ ավագ դպրոցը Հայաստանում օտարալեզու է լինելու:

Նա հավելել է նաև, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբը հանդես է գալիս 21-րդ դարի չափանիշներին համապատասխանող հայկական դպրոցների, հայերեն լեզվով նոր տեխնոլոգիաների ու ծրագրերի ներմուծման, ինչպես նաև բոլոր հիմնական առարկաների դասագրքերը հայերեն թարգմանելու օգտին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---