Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջեց Ադրբեջանի հավաքականին28 սեպտեմբերի 2010 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում շարունակվում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, և սեպտեմբերի 28-ին կայացավ 7-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ: Հանդիպումներն ընթացան ծանր ու լարված պայքարում: Լևոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով, Գաբրիելա Սարգսյան – Ռաուֆ Մամեդով պարտիաները ոչ ոքի ավարտվեցին: Արման Փաշիկյանը զիջեց Գադիր Հուսեյնովին: Այս դիմակայության որոշիչ պարտիան տեղի ունեցավ Վլադիմիր Հակոբյանի ու Թիմուր Ռաջաբովի միջև: Պարտիան տևեց մինչև 91-րդ քայլը, կողմերը չէին ուզում միավոր կորցնել, բայց վերջում հանդիպումը ոչ ոքի ավարտվեց: Հայաստանի հավաքականը զիջեց 1,5:2,5 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |