Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը28 սեպտեմբերի 2010 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ ունենալով Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: ՀՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին, նշել է, որ Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ: Դա վերաբերում է ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմաններին, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությանը, որով Բաքուն ի շարս այլոց պարտավորվել էր ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից: Մինչ այսօր միջազգային հանրությունը շարունակում է կոչեր անել այդ կապակցությամբ, իսկ Ադրբեջանը համառորեն շարունակում է իր սադրիչ կեցվածքը»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները: «Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից հետ բերման վերաբերյալ: Պարզ է, որ այսպիսի կեցվածքը չի կարող բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ կարգավորման գործընթացի համար»,- ասել է նա: Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆլեթչերի դպրոցի տնօրեն Ստեֆեն Բոսվորթի հետ և քննարկել ԱԳՆ և հաստատության միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Բոստոնում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բոստոնի հայ համայնքի կողմից Հայաստանի արտգործնախարարի պատվին կազմակերպած ընդունելությանը, որի ժամանակ խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության մասին և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |