Հայաստանի սննդարդյունաբերությունը աշխարհին իր ավանդույթները ներկայացնելու մեծ ներուժ ունի

Հայաստանի սննդարդյունաբերությունը աշխարհին իր ավանդույթները ներկայացնելու մեծ ներուժ ունի

PanARMENIAN.Net - «Հետճգնաժամային շրջանում շատ կարևոր է բացահայտել աճի նպատակային ուղիները, հատկապես այն ոլորտներում, որոնք ներմուծումը փոխարինելու հնարավորություն և արտահանման ներուժ ունեն»,-սեպտեմբերի 29-ին լրագրողներին է ասել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երկրի սննդարդյունաբերության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության այցելության ժամանակ: Ըստ նրա, այս ընկերությունը տարիներ շարունակ ապացուցել է, որ կարող է և որակ ապահովել, և տեսականի՝ ընդլայնելով իր ներկայությունը շուկայում:

Ինչպես նշել է Ներսես Երիցյանը, սննդարդյունաբերության ոլորտը շատ աշխատատար է, ապահովում է զբաղվածությունը և զարգացման մեծ ներուժ ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Նախարարը նշել է նաև, որ վերամշկող արդյունաբերության բաժինը բավականին մեծ է արդյունաբերական ոլորտում: «Մենք կարող ենք ներկայացնել աշխարհին մեր սննդարդյունաբերության ավանդույթները: Դրա համար կպահանջվի ժամանակ և հետևողական աշխատանք, իսկ ընկերության ջանքերն ուղղված են հենց դրան»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---