36 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԻՄԵԼ ԷՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ26 հուլիսի 2001 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլին իր 36 գործընկերների անունից նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին` Բաքու-Ջեյհան նավթատարը Հայաստանի տարածքով անցկացնելու կոչով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հայտնել Ջ. Քրոուլիի վաշինգթոնյան գրասենյակում, նամակում ասվում է, որ Բաքու-Ջեյհան նավթատարի անցկացումը Հայաստանի տարածքով կդառնա ամենահուսալի եւ շահավետ ուղին եւ թույլ կտա խնայել մոտ 600 միլիոն դոլար: Բացի այդ, նշում է Քրոուլին, Հայաստանի ներգրավումը տվյալ նախագծում կնպաստի տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման գործընթացին:«Որեւէ երկրին տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելը նպաստում է միայն անկայունության զարգացմանը: ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի տարածաշրջանային եւ տրանսռեգիոնալ նախագծերում Հայաստանի ներգրավման անհրաժեշտության մասին: Վաշինգթոնը չպետք է համաձայնի Հայաստանը բոլոր առեւտրային միջանցքներից եւ էներգետիկ ուղիներից մեկուսացնելու Ադրբեջանի պահանջներին» ,- հայտարարել է Ջոզեֆ Քրոուլին: Հուլիսի սկզբին կոնգրեսականներ Ջո Քոլլենբերգը, Ֆրանկ Փալլոունը, Ջոզեֆ Քրոուլին եւ Ջոն Սուինին հայտարարել էին, որ մտադիր են դիմել ԱՄՆ-ի նախագահին եւ իրենց անհանգստությունը հայտնել այն փաստի վերաբերյալ, որ ամերիկյան հարկատուների դրամը կարող է օգտագործվել Հայաստանի մասնակցությունը բացառող կասպիական նավթի արտահանման նածագծերի ֆինանսավորման նպատակով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |