Հայաստանում նոյեմբերի 15-20-ը տեղի կունենա «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» ակցիան![]() 29 սեպտեմբերի 2010 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամի միջազգային համակարգող Դմիտրի Սամբուկը խորհրդի ուշադրությանն է ներկայացրել ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011-2020 թթ. «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագիրը։ 2011թ. մայիսի 11-ին մեկնարկելիք ծրագրի նպատակը մինչև 2020թ. 5 մլն մարդու կյանք փրկելն է, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այդ համատեքստում նշվել է, որ Հայաստանում 2010թ. նոյեմբերի 15-20-ը նախատեսվում է իրականացնել ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ` «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։ Վարչապետը հանձնարարել է խորհրդի քարտուղարությանը միջոցառումների ժամանակացույցը փոխանցել բոլոր շահագրգիռ գերատեսչություններին:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |