«Արեկ» տառատեսակն արժանացել է «Գրանշան 2010» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին29 սեպտեմբերի 2010 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Դիզայներ Խաժակ Ապրելյանի (Նիդերլանդներ) մշակած «Արեկ» տառատեսակն արժանացել է «Գրանշան 2010» արևելյան տառատեսակների 3-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի վարչարարության և մոնիտորինգի վարչության ներկայացուցիչ Գառնիկ Գույունջյանը: «Գրանշան» մրցույթին, որը սեպտեմբերի 8-9-ը կայացավ Դուբլինում, ներկայացվել են աշխարհի 12 երկրներից 21 հեղինակների 48 աշխատանքներ: Մրցույթի անցկացմանն այս տարի աջակցել է Մյունխենի տպագրիչների միությունը: «Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որտեղ տառերը հանդիսանում են օգտվողի մշակույթի անբաժանելի մասը և այնպիսի ռազմավարական նշանակություն ունեն, որքան Հայաստանում»,-ասել է միության նախագահ Բորիս Կոհանը: Ըստ Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանի, «Գրանշան» մրցույթը կազմակերպվեց բացահայտելու համար առավել ընթեռնելի, գեղեցիկ ու կիրառության մեջ հարմար հայկական տառատեսակները, որոնք համապատասխանում են ժամանակակից տեխնիկական պահանջներին: Միջազգային ժյուրիի կազմում էին հայտնի տառաստեղծներ Ջերրի Լեոնիդասը Անգլիայից, Մանվել Շմավոնյանը Հայաստանից, Կարոլին Պուզզովիոն Անգլիայից, Օլիվեր Լինկեն Գերմանիայից, Հրանտ Փափազյանը ԱՄՆ-ից: Մրցույթի անվանակարգերն էին «Հայկական տեքստային տառատեսակներ», «Կիրիլյան տեքստային տառատեսակներ», «Հունական տեքստային տառատեսակներ», «Գեղարվեստական տառատեսակներ» անվանակարգերը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |