Գաբրիել Սարգսյան. Յուրաքանչյուր տուրում մենք փորձում ենք անել առավելագույնը, սակայն դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է30 սեպտեմբերի 2010 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Կրկնակի օլիմպիական չեմպիոն Հայաստանի շախմատի հավաքականը սեպտեմբերի 29-ին ծանր պայքարում կարողացավ 2,5:1,5 հաշվով հաղթել Լեհաստանի հավաքականին: Միակ հաղթանակը տարավ Գաբրիել Սարգսյանը: Օլիմպիադայի պաշտոնական կայքէջին տված հարցազրույցում Սարգսյանը խոստովանել է, որ պարտիան Բարտոլոմեյ Մաչեյի հետ շատ ծանր էր ու երկար: «Պարտիայի սկիզբը ինձ համար անհաջող դասավորվեց, սակայն հետո Մաչեյը սխալ թույլ տվեց և իմ խաղը առաջ գնաց: Իսկ վերջում իր դերն ունեցավ նայ ցայտնոտը»,-ասել է հայ շախմատիստը: Սարգսյանը գտնում է, որ Հայաստան-Լեհաստան հանդիպման վերջնական արդյունքը օրինաչափ չէր, քանի որ Հայաստանի հավաքականը ոչ մի պարտիայում առավելություն չուներ: Միակ անորոշը իր պարտիան էր, թեև նույնիսկ այդ դեպքում իր հակառակորդն առավել լավ շանսեր ուներ: Իսկ թիմում տիրող մթնոլորտի մասին, գրոսմայստերն ասաց.«Մենք բախումներ չենք ունենում, մենք երբեք չենք հաշվում, թե ով որքան պարտիա է խաղացել սևերով կամ սպիտակներով: Մենք շատ տարիներ է միասին ենք խաղում և լավ գիտենք միմյանց, ինչը ևս շատ կարևոր է: Յուրաքանչյուր տուրում մենք փորձում ենք անել ամեն հնարավորը, սակայն դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է: Հուսով եմ, որ վերջում ավելի ուժեղ կխաղանք: Եթե հաջողվի, կարող ենք նույնիսկ հաղթել մրցաշարում»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |