Դենիել Դեքեր. Ես պայքարելու եմ Հայոց ցեղասպանության ճանաչման համար անկախ թուրքերի սպառնալիքներից30 սեպտեմբերի 2010 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում կկայանա Դենիել Դեքերի «Ես հայ եմ սեփական ընտրությամբ» նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որը բաղկացած է բացառապես հայկական երգերից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում անձամբ հաղորդել է ամերիկացի երգիչը: Նրա խոսքով, Հայաստանի ու հայերի հետ առաջին ծանոթությունը կայացավ երաժիշտ Արա Գևորգյանի միջոցով, և ինքը սիրահարվեց այդ ժողովրդին: Նա ավելացրել է նաև, որ հոկտեմբերի 9-ին Երևանում կկայանա իր համերգը հայկական էստրադայի աստղեր Լեյլա Սարիբեկյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի, Վանուշ Խանամիրյանի ղեկավարած պարային համույթի և այլ արտիստների մասնակցությամբ: Համերգն ու CD-ն իրականացվում են «Բարեկամության կամուրջ» նախագծի շրջանակներում, որի նպատակը հայկական մշակույթի տարածումն է օտարազգի արտիստների միջոցով: Նախագծի գեղարվեստական ղեկավարն Արմեն Ադոնցն է: Լինելով Հայոց ցեղասպանության ճանաչման համար ակտիվ պայքարող` Դենիել Դեքերը նշել է, որ երբեք ոչ մի սպառնալիքների չի բախվել ամերիկյան կառավարության կողմից, ինչը չի կարելի ասել թուրքերի մասին: «Սակայն թուրքերի սպառնալիքներն ինձ չեն վախեցնում, և ես շարունակելու եմ իմ գործունեությունը»,- ընդգծել է երգիչը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |