2011թ. Ստեփանակերտում կբացվի Instigate ուսումնական կենտրոնը30 սեպտեմբերի 2010 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Արցախում 2011 թվականին կբացվի Instigate ուսումնական կենտրոնը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Instigate Design ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: Ըստ նրա, ընկերությունը Ստեփանակերտում կենտրոն բացելու հայտով դիմել է Արցախի տնտեսական զարգացման նախարարություն և պատասխանի է սպասում: «Շուտով մենք կսկսենք հարցազրույցները դասընթացների ապագա մասնակիցների հետ, որոշելու համար բարդության մակարդակն ու դասընթացի տևողությունը»,-ասել է Արման Պողոսյանը: Ընկերությունը մտադիր է ուսումնական կենտրոն բացել նաև Վանաձորում: Պարապմունքները հիմնականում օն-լայն են անցկացվելու: Instigate Design-ը 2005թ. ի վեր կրթական ծրագրեր է կազմակերպում տեխնիկական բուհերի ուսանողների համար: Այդ ընթացքում Instigate-ը շուրջ 200 շրջանավարտ է տվել, որոնց 70 տոկոսը աշխատում է տարբեր ընկերություններում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |