Ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը զերծ է պահում Բաքվին ռազմական գործողությունների վերսկսումից![]() 30 սեպտեմբերի 2010 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը ոչ միայն նոր մակարդակի բարձրացրեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, այլ նաև զսպող գործոն է դարձել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հարցում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ ստորագրված արձանագրությունները շահավետ են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի համար, քանի որ այդ արձանագրություններով ՌԴ-ն կարողացավ ապահովել իր ներկայությունը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանն անվտանգության երաշխիքներ ստացավ: Պատգամավորը համոզված է, որ չնայած նրան, որ ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության մասին ստորագրված արձանագրությունում ոչինչ չի ասվում Ղարաբաղի մասին, դա չի նշանակում, որ համաձայնագրով չի ապահովվում նաև Արցախի անվտանգությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |