Հունաստանում բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղը

Հունաստանում բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի նորաբաց մասնաճյուղի գալա-ճաշկերույթը, որը կազմակերպվել էր Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Յունիսթրիմ միջազգային դրամական փոխանցումներ» կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացված եւ իրականացվող ծրագրերը, հիմնադրամի Հունաստանի նորաստեղծ մասնաճյուղի գործունեությունը, հունահայ համայնքային կառույցներին ե անհատներին համախմբել հիմնադրամի ծրագրերի ու նպատակների շուրջ:

Ելույթ ունենալով բացման խոսքով` հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ղեկավար դր. Վաչե Տեր-Կարապետյանն անդրադարձել է նոյեմբերի 7 -ին կայանալիք տելեթոնին` նշելով, որ արդեն իսկ հունաստանաբնակ մի զույգ՝ քույր եւ եղբայր, խոշոր գումար է նվիրաբերել հիմնադրամին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը պատկերող տեսաֆիլմեր, կատարվել են հայկական երգեր ու պարեր:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, դիվանագիտական անձնակազմը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---