Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ազգային տոնի առթիվ![]() 30 սեպտեմբերի 2010 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: «Մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնց հատուկ է քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակն ու վստահությունը: Ունենալով նման վստահելի հիմք` մենք այսօր ձգտում ենք զարգացնել և կատարելագործել փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում»: Այս առումով կարևոր դեր են խաղում ամենբարձր մակարդակի փոխայցելությունները: Այսօր մենք ձգտում ենք գտնել նոր ոլորտներ, փոխշահավետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար: Այդ նվաճումների խորհրդանիշն ու միևնույն ժամանակ մարմնավորումը դարձավ «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսը: Մեծածավալ այդ միջոցառման շնորհիվ Շանհայն այսօր դարձել է աշխարհի ձգողության կենտրոններից մեկը: Համաշխարհային ցուցահանդեսը եզակի հնարավորություն է ոչ միայն միջմշակութային շփման ու փոխհարստացման համար, այլև վերածվել է մի վայրի, որտեղ ի հայտ են գալիս նոր գաղափարներ ու նախաձեռնություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |