ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՀԵՍՏ24 հուլիսի 2001 - 22:58 AMT PanARMENIAN.Net - Երեկ ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում` ՀՀՇ-ի Վանաձորի տարածքային գրասենյակում հայտնաբերվել է եւ առգրավվել է մեծ քանակության զինամթերք: Զինամթերք է հայտնաբերվել նաեւ Մյասնիկյան 54 հասցեում, որի տանտիրուհուն փամփուշտները, նռնակները եւ պայթուցիկ նյութերն ի պահ է տվելՀՀՇ կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը, որը ձեռբակալված է : Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վարում է ՀՀ ԱԱՆ քննչական վարչությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |