Հոկտեմբերի 4-8-ը Երևանում տեղի կունենա Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը

Հոկտեմբերի 4-8-ը Երևանում տեղի կունենա Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում կմեկնարկի Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը՝ «Նոր նյութեր և պրոցեսներ» անվանումով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության հանքային հումքի, ինչպես նաև բնական ածխաջրածնային և նավթանյութերի հումքի հիման վրա նոր նյութերի և միացությունների ստեղծման վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները: Կքննարկվեն արդյունաբերական նշանակության միացությունների ու նյութերի ստացման և արտադրական պրոցեսների արդյունավետ իրականացման նոր մոտեցումներ:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության քիմիական պրոֆիլի բոլոր գիտական, ուսումնական և արտադրական կազմակերպությունները՝ «Նաիրիտ գործարան» գիտահետազոտական կենտրոնը, նախկին «Պոլիմեր» ՀԳՀԻ պոլիմերային նյութերի ինստիտուտը, «Պլաստպոլիմեր» գիտաարտադրական միավորումը, Վանաձորի քիմիական կոմբինատը, Վանաձորի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Արարատի ցեմենտի գործարանը և այլ կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի, Ռուսատանի և Բելառուսի գիտնականները: Գորիս քաղաքում հոկտեմբերի 7-ին կանցկացվի արտագնա նիստ: Գիտաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը, հաղորդում է ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---