Թուրքիան չի հանգստանա մինչև չոչնչացնի բոլոր հայկական հուշարձաններն իր տարածքում, վստահ է Սամվել Կարապետյանը 1 հոկտեմբերի 2010 - 12:38 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է ուրախ լինենք, որ այսօր Անիի Մայր տաճարում նամազ է անցկացվելու: Մինչև վերջերս այն տեղը, որտեղ նամազ է արվելու, օգտագործվում էր որպես արտաքնոց, իսկ այսօր թուրքական կառավարությունն այնտեղ նամազ է անում՝ խոստովանելով, որ Անին իրոք սրբավայր է»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, Թուրքիայում շատ են մեջիթի վերածված քրիստոնեական եկեղեցիները, սակայն կառավարությունն ընտրել է այդ վայրը, ավելի ուժեղ վիրավորելու համար հայերի զգացմունքները: Կարապետյանը հիշեցրել է, որ Արևմտյան Հայաստանում շուրջ 2000 հայկական եկեղեցի ու ճարտարապետության հուշարձան է եղել, սակայն այժմ մնացել է միայն 1/10-ը: «Եթե Թուրքիան շարունակի նույն տեմպերով ոչնչցանել հուշարձանները, ապա 10-15 տարուց ոչ մի եկեղեցի չի մնա: Թուրքիան չի հանգստանա, մինչև չոչնչացնի բոլոր հայկական հուշարձաններն իր տարածքում՝ ջնջելու համար նույնիսկ հիշատակումները հայերի մասին, որոնք այդ տարածքի բնիկներն են»,-ասել է հայ պատմաբանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |