ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ24 հուլիսի 2001 - 23:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացավ Հայաստանում առաջին «Վիասֆերա» տեխնոպարկի բացումը: Տեխնոպարկը դա մի համալիր է, որը ծառայելու է բարձր տեխնալոգիաների ոլորտում աշխատող ձեռնարկությունների զարգացմանը: Ինչպես հայտնում է «Առկա» գործակալությունը, մոտակա տարիներին տեխնոպարկում կիրականացվեն ներդրունմներ` բարձրարգ տեխնալոգիաների բնագավառում 400 աշխատանքային տեղերի ստեղծման համար: «Վիասֆերայի» ստեղծման աշխատանքները սկսվել են ամերիկյան «Via asphere International» ընկերության կողմից «Տրանզիստոր» ՊՓԱԸ-ը սեփականաշնորհելուց հետո: Հայաստանում վեց ամիսների գործունեության ընթացքում «Via Sphere International»-ը իրականացրել է բոլոր անհրաժեշտ աշխատանքները եւ այսօր պարկում աշխատում են երկու ընկերություն` «Arset» եւ «Mosaic Armenia», իսկ մինչեւ տարվա վերջ նախատեսվում է դրանց թիվը հասցնելով 4-ի: «Վիասֆերան» գործակցում է ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Իտալիայի խոշորագույն կենտրոնների հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |