Հայ վարորդներն իրենց մեքենաների ապահովագրման համար կվճարեն տարեկան նվազագույնը 21 841 դրամ, առավելագույնը` 133 206 դրամ 1 հոկտեմբերի 2010 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ավտոմեքենաների ապահովագրման հայկական բյուրոն հրապարակել է Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում կիրառվող ապահովագրական սակագները: Ինչպես նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում, նվազագույն բազային ապահովագրավճարի չափը ստացվում է կատարված հաշվարկներով ստացված նվազագույն հիմնական ապահովագրավճարի նկատմամբ կիրառելով նվազագույն ռիսկային գործակիցները, որի արդյունքում այն կազմում է 21.841 ՀՀ դրամ: Առավելագույն բազային ապահովագրավճարի չափը ստացվում է կատարված հաշվարկներով ստացված առավելագույն հիմնական ապահովագրավճարի նկատմամբ կիրառելով ռիսկային գործակիցների հնարավոր առավելագույն համակցությունը, որի արդյունքում այն կազմում է 133.206 ՀՀ դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |