Վիկ Դարչինյան. Ես երջանիկ եմ, որ Աբներ Մարեսի հետ մենամարտը տեղի կունենա ՄեքսիկայումPanARMENIAN.Net - Թեթևագույն քաշային կարգում WBA/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, մեքսիկացի Աբներ Մարեսը, IBF վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ակբեկոն Լոս Անջելեսում մասնակցել են համատեղ մամլո ասուլիսի: «Showtime»-ի մարզական խմբագրության գործադիր փոխնախագահ Քեն Հերշմանն ասել է, որ բռնցքամարտի սիրահարները կդիտեն հետաքրքիր մարտեր չորս բռնցքամարտիկների մասնակցությամբ, հաղորդում է fightnews.com-ը: «Ես երջանիկ եմ, որ մարտը տեղի է ունենալու Մեքսիկայում` իմ ոճը մեքսիկական ոճն է, իսկ մեքսիկացի բռնցքամարտիկները լավ մարզիկներ են: Ես պատրաստ եմ բռնցքամարտել և վախ չունեմ: Ցանկանում եմ ապացուցել բոլորին, որ ես ուժեղ բռնցքամարտիկ եմ»,- ասել է Վիկ Դարչինյանը: Մրցաշարի առաջին մենամարտերը տեղի են ունենալու դեկտեմբերի 11-ին Մեքսիկայում: Յոնի Պերեսը պաշտպանելու է IBF վարկածով իր տիտղոսը Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտում, իսկ Դարչինյանը ուժերը կչափի Աբներ Մարեսի հետ, որը պարտություն չունի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |