Արամ Կարապետյանը գտնում է, որ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա 1 հոկտեմբերի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական դաշտը գնալով առավել ընդդիմադիր է դառնում և դրա համար կան բոլոր նախադրյալները՝ գնաճ, ծանր սոցիալական ու տնտեսական իրավիճակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, Հայաստանում կան բոլոր օբյեկտիվ պայմանները արտահերթ ընտրությունների համար, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել, քանի որ սուբյեկտիվ պայմանները բավարար չեն: «Իսկ սուբյեկտիվ պայմաններն են միավորված ընդդիմության, խարիզմատիկ առաջնորդի և քաղաքկան կամքի առկայությունը»,-ասել է Կարապետյանը: Նա նշել է նաև, որ Հայաստանում ընտրությունների միջոցով անհնար է հասնել իշխանափոխության, սակայն, այնուամենայնիվ, հարկավոր է մասնակցել ընտրություններին,որպեսզի հետընտրական իրավիճակի միջոցով հնարավոր լինի փոխել իրավիաճկը: Հայաստանի այժմյան կուսակցական համակարգն այնպես է այլասերվել, որ կուսակցական միավորումները չեն կարող ապահովել իշխանափոխությունը: Պետք է ստեղծել մի կառույց, որը կմիավորի հանրության հետ աշխատող մարդկանց»,-ասել է Կարապետյանը: Մեկնաբանելով Մոսկվայի քաղաքագետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը, Արամ Կարապետյանը նշել է, որ դա կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: «Յուրի Լուժկովը հայ ղեկավարության բիզնես գործընկերն է, նրա միջոցով էր իրականացվում քաղաքական լոբբինգը ՌԴ-ում: Այժմ, երբ Լուժկովն արդեն քաղաքապետ չէ, հայ գործարարների ներդրումները Մոսկվայում սպառնալիքի տակ են, ինչը համապատասխանաբար կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |