Մի քանի հայկական եկեղեցիների վերականգնմամբ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 1 հոկտեմբերի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Անիի Մայր տաճարում Ազգայնական շարժման կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բախչելիի նախաձեռնած նամազը ցույց է տալիս, որ ողջ նախընտրական գործընթացն այդ կուսակցությունը մտադիր է անցկացնել ազգայնական և հակահայկական ոգով: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, թուրքական հասարակայնությունը սիրում է խորհրդանիշներ, և այդ միջոցառումը կարծես ուղերձ է հանդիսանում` հղված հասարակության այն մասին, որը տառապում է «սևրաֆոբիայով»: «Ինչ վերաբերում է Բախչելիի հայկական արմատներին, ապա դա որոշակի «սև գովազդ» է, քանի որ Թուրքիայում հայ լինել կամ հայկական ծագում ունենալը խարան է: Նրան թույլ են տվել նամազ կատարել, որպեսզի ցույց տան, որ երկրի իշխանությունները հանդուրժողական են»,- նշել է նա` ավելացնելով, որ մի քանի հայկական եկեղեցիների վերականգնմամբ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, քանի որ ցեղասպանության վկայությունները միայն պատմական հուշարձաններն են: Դանիել Երաժիշտն իր հերթին ընդգծել է, որ Անիում նամազ կատարելով` թուրքերը խախտում են իսլամի կանոնները. սեփական կանոններով չմտնել այլ եկեղեցի: «Դրանով նրանք պղծում են Ղուրանը»,- ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |