ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ԲԱՔՈՒ24 հուլիսի 2001 - 21:22 AMT PanARMENIAN.Net - 2002թ.-ի մայիսին սպասվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Բաքու: Նախատեսվում են Հռոմի Պապի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, կառավարության ղեկավար Արթուր Ռասիզադեի, Շեյխ Ուլ-իսլամ Ալլապշուքյուր Փաշազադեի հետ: Վերջինս, Բաքվի «Էխո» թերթին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Հռոմի Պապի մոտալուտ այցի մասին իմացել է մամուլից: Նա ընդգծել է, որ ոչ մի առնչություն չունի Հռոմի Պապի այցի կազմակերպմանը, քանի որ նա կայցելի Բաքու ոչ թե որպես կաթոլիկական եկեղեցու առաջնորդ, այլ, որպես` Վատիկան պետության ղեկավար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |