Սահմանները հետխորհրդային տարածքում վաղ թե ուշ կփոխվեն, գտնում է ամերիկացի փորձագետը 1 հոկտեմբերի 2010 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը տարածաշրջանաստեղծ գործոն չի հանդիսանում, քանի որ չկա ամբողջականություն և տնտեսական համագործակցություն: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել ԱՄՆ համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Ըստ նրա, այն, ինչ կատարվում է Կովկասում, հետխորհրդային տարածքում կատարվող իրադարձությունների տիպիկ օրինակ է: «Այժմ առկա գործոններից շատերը կանհետանան: Մասնավորապես, դա վերաբերում է պետութունների միջև սահմաններին: Ներկայիս սահմանները գծվել են խորհրդային տարիներին և դրանք պահպանելն անհեթեթություն է: Բոլորին է հայտնի, որ սահմանները սուբյեկտիվ են գծվել, ելնելով ԽՍՀՄ շահերից»,-ասել է նա: Նիկոլայ Զլոբինն ընդգծել է, որ այս կամ այն առումով դա վերաբերում է ինչպես Լեռնային Ղարաբաղին, այնպես էլ խորհրդային հանրապետություններին: «Հետխորհրդային պետությունների սահմանները չեն համընկնում ոչ տնտեսական կենտրոնների, ոչ էլ կրոնապատմական, մշակութային և ազգային ավանդույթներին: Ուստի, ես գտնում եմ, որ հարկավոր է փոխել այդ սահմանները՝ դա նորմալ երևույթ է և պետք չէ դրանից վախենալ»,-ասել է նա: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների բոլոր ղեկավարները ժամանակավոր են և դա օրինաչափ է: «Խմբակային շահերը նրանց մոտ գերակայում են ազգային շահերի հանդեպ: Իսկ գլխավորը փոխզիջում գտնելու և քաղաքական կուլտուրայի բացակայությունն է»,-ասել է փորձագետը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |