Կոնստանտին Սիմոնով. Չի բացառվում, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Բաքուն կարող է շաղկապել Ղարաբաղի հարցը գազի հետ 1 հոկտեմբերի 2010 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Անկախ մի շարք հայտարարություններից, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրները բավականին շատ են: Այդ մասին «Ռուսաստան-Հայաստան՝ հարաբերությունների նոր մակարդակ» խորագրով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը: «Առաջին մարտահրավերը, որ վերաբերում է Հայաստան-ՌԴ հարաբերություններին, Ադրբեջանն է: Այժմ, երբ գործարկվելու է Շահ-Դենիզ նախագծի երկրորդ մասը և ակնկալվում է գազի արդյունահանման աճ Ադրբեջանում, ՌԴ-ն ստիպված է ինտենսիֆիկացնել հարաբերությունները Բաքվի հետ»,-ասել է ռուս փորձագետը: Ըստ նրա, բարդ իրավիճակ կստեղծվի, եթե Բաքուն առավել կոշտ պայմաններ առաջադրի՝ փորձելով շաղկապել Ղարաբաղի խնդիրը գազի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |