ԼՂՀ խորհրդարանի խոսնակի այցը ԱՄՆ թերարժեքության բարդույթ է առաջացրել Ադրբեջանի մոտ 1 հոկտեմբերի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը սեպտեմբերի 24-ին շտապ կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է 1news.az-ը: Նման «շտապողականության» պատճառ էր դարձել տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ: Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ կանչված Ադամ Սթերլինգին ադրբեջանական կողմի բողոքի նոտա է հանձնվել` կապված ԱՄՆ ուղևորվելու` Արցախի իշխանությունների ծրագրերի հետ: «Ադրբեջանական կողմն ամենասկզբունքային և կոշտ ձևով է արձագանքելու այդ տեսակ գործունեությանը և անթույլատրելի է համարում նման այցերի կազմակերպումը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է»,- ասել է Պոլուխովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |